light light
star star star star star
iron1 iron2 star star star

Համերգների կազմակերպում
ArmStar-ի անձնակազմն ունի համերգների կազմակերպման բազմաթիվ տարիների հարուստ փորձ:

Աշխարհի տարբեր հանրահայտ համերգասրահներում, բազմահազարանոց դահլիճներում ու մարզադաշտերում համերգներ կազմակերպած մասնագետներն այսօր համախմբված են ArmStar-ի շուրջ: Մեր թիմի կազմում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ` երաժիշտներներ, հնչյունային և բեմադրող ռեժիսորներ, լույսի և հատուկ էֆեկտների մասնագետներ, տեխնիկական անձնակազմ, հաղորդավարներ, դիզայներներ, դեկորատորներ և այլն:

Մենք իրականացնում ենք ամբողջական համալիր աշխատանքներ` մտահղացումից մինչև համերգի անցկացման օրն ու հետարտադրական  աշխատանքներ: ArmStar-ը կապահովի նաև Ձեր միջոցառման արտաքին, տպագիր և օնլայն գովազդը, տոմսերի տպագրությունն ու վաճառքը: Մենք առաջինն էինք, ով իրականացրեց տոմսերի համակարգչային հսկողություն Հայաստանում:

Ցանկանու՞մ եք կազմակերպել Ձեր նախընտրած աստղի համերգը Ձեր իսկ քաղաքում: Իսկ միգուցե  սկսնակ կամ կայացած երգիչ եք  և ցանկանում եք համերգ ունենալ որևէ քաղաքում կամ համերգասրահու՞մ.  ազատեք Ձեզ ավելորդ հոգսից և վստահեք այդ ամենի պրոֆեսիոնալ կազմակերպումը ArmStar-ին:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք մեզ կամ սեղմեք  "Պատվիրել"  կոճակը:

man with guitar drum